November 7

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան – աքաղաղը կանչեց ծուղրուղու երեք անգամ
    Խավարն անցավ գիշերային – գիշերն ավարտվեց
    Աշխարհ լցվեց լույս ու բարին – սկսեց առավոտ
    Ժիր մըշակի երգը հանդում – մշակը հանդում երգում է
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    խոսեց , երեք , բերան , կարմիր , զարթնել :
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Որախ , պայծառ , գեղեցիկ , տաք :
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղի լուսաբացը տարբերվում է այնրանով որ այտեղ բոլորը աշխատում են:
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Իրիկուն վորովհետև այդ ժամին ես ակտիվ եմ և պարապունքի:
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։

քնած – զարթնել

բացվել – փակվել

խավար – պայծառ

լցնել – դատարկել

բարի – չար

աղմուկ – լուռ

պայծառ – խավար

November 7

Մաթեմատիկա

  1. Հաշվի՛ր 25սմ և 10սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

P = 2 x 25 + 2 x 10 = 50 + 20 = 70
S = 25 . 10 = 250
2. Ուղղանկյան լայնությունը 84սմ է, իսկ երկարությունը 6 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը:
84 + 6 = 90
P=2 . 90 + 2 x 84 = 348
S = 84 x 90 = 7560

  • Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։
    P = 5 x 4 = 20
    S = 5 x 5 = 25
  • Քառակուսու պարագիծը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։
    S = 36 : 4 = 9 x 9 = 81
  • Քառակուսու 3 կողմերի գումարը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։
    36 : 3 = 12
    S = 12 x 4 = 48
  • Մի  ուղղանկյան լայնությունը 50սմ է, իսկ երկարությունը 60սմ է, իսկ մյուս ուղղանկյան լայնությունը 70սմ է, իսկ երկարությունը 80սմ է։ Որքանո՞վ է մեծ ուղղանկյան մակերեսը մեծ փոքր ուղղանկյան մակերեսից։,
    S = 50 X 60 = 3000
    S = 70 x 80 = 5600
    5600 – 3000 = 2600
  • Հաշվի՛ր 4դմ, 6դմ  և 7դմ կողմերով եռանկյան պարագիծը։
    4դմ + 6դմ + 7դմ = 17դմ
  • Հաշվի՛ր 5սմ, 4սմ, 6սմ և 7սմ կողմերով քառանկյան պարագիծը։
    P = 5սմ + 4սմ + 6սմ + 7սմ = 22սմ
  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46 է։
    P =26 x 2 + 20 x 2 = 52 + 40 = 92
    Քառակուսու մակերեսը 36 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

36 : 4 = 9

November 7

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցի մատերադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման

ամենակարևոր վայրերից մեկը»։

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան

Մեսրոպ Մաշտոցի համալսարան

This image has an empty alt attribute; its file name is download.jpg

Երևանի Մ.Մաշտոցի անվան համալսարանը հիմնադրվել է` 1990 թվականին (լիցենզիա-0,14 անժամկետ): 2002-2006 թթ. համալսարանը մասնակցել է ՀՀ-ում անցկացվող հավատարմագրման գործընթացին և հավատարմագրվել է :Հավատրմագրեր համար` Ուսումնական հաստատության շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ` իրավունք վերապահելով աշխատելու ՀՀ պետական և ոչ պետական կազմակերպություններում :

Մեսրոպ Մաշտուցի եկեղեցի

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (1996 թվականից)։ 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա

Մոսրոպ Մաշտոցի պողոտան
Մաշտոցի պողոտա, քաղաքային նշանակության փողոց[1] Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։