March 6

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի։
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
January 28

Օրվա ամփոփում

Այսօր 15-րդ օրն է սա վերջին օրնէ մեր ճամբարի :Մենք այսօր գնացինք դպրոց և սկսեցինք նայել մի մուլտֆիլմ որի անունը Պելիկան էր:Դա մի ծիտիկի մասին էր, նրա տևողությունը 1:30 ժամ էր,այս ֆիլմը շատ հետաքրքիր էր:Նայելուց հետո միքիչ հանգսնտացանք և սկսեցինք ընկեր Արևիկի հետ աշխատել :Մենք բաժանվեցինք խմբերի և խոսացինք իսկսկան ընկերոջ մասին:Իսկ հետո մեզ հյուր եկավ տիկին Մարինեն ,Մենք նրա հետ աշխատեցինք ընկույզներով,փայտերով և այլն:Այդ իրերով պատրաստեցինք նկարներ ,ինչ ուզում էիր կարող էիր պատրաստել,ես պատաստել էի սիրահարված ծառ:Պատրաստելուց հետո պտտեցինք ընկույզից պատրաստած հոլեր :Երբ ընկեր Մարինեն գնաց միքիչ հետո մեր դպրոցը ավարտվեց և մենք գնացինք տուն:Այսօր այսքանը ցտեսություն:

January 25

Օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի 3-րդ շաբաթվա 3-րդ օրն է:Մենք այսօր եկանք դպրոց ,այսօր գնացինք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, երբ հասանք այնտեղ վերցրեցին իրենց չմուշքները և մենք 12:30 մտանք սահելու: Քանի որ ես լավ սահել գիտեմ ես բոլորին օգնում էի որ նրանք կարողանաին սահել :Մենք սահեցինք, նկարվեցինք ,լավ ժամանակ անցկացրեցինք և մենք նույնիսկ չնկատեցինք ինչքան շուտ անցավ ժամանակը և մենք դուրս եկանք սահադաշտից ,հանձնեցինք չմուշքները,միայն ես չհանձնեցի ,որովհետև ես իմ չմուշքներով էի :Դրանից հետո բոլորը գնացին դպրոց իսկ ես մնացի այնտեղ ,որ նորից մտնեմ սահադաշտ, բայց այս անգամ իմ պարապմունքին:Այսքանով ավարտվեց մեր օրը կտեսնվենք վաղը:

May be an image of 2 people and people skating
May be an image of 9 people and people skating

October 15

«Մոլորակի ամենակարևոր բանը»

Մոլորակում կա շատ-շատ կարևոր բաներ,օրինակ՝ կա մի մարդ, որի համար ամենակարևոր բանը դա մարդկանց փրկելն է ,այդ մարդը ամենինչ կարող է տալ ,որ փրկի մարդկանց,որ իր աշխարի մարդիկ չմահանան:Կա մի մարդ, որի համար ամենակարևոր բանը գումարն է ,այդ մարդը ամանինչ կարող է տալ գումարին,նա փոքր ժամանակվանից գումար է հավաքում ,որ մեծանա շատ գումար ունենա և անտուն չմնա:Մի մարդ էլ կա, որի համար ամենակաևոր բանը ուսուցում ստանանալն է,որ մեծանա խելացի լինի,քարե դարի մարդու համար էլ ամենակարևոր բանը հագուստն է և տունը,որ ապրելու տեղ ունենա,և ընդհանրապես կապ չունի, թե որ դարից է մարդը քանի տարեկան է և ,որ երկրում է գտնվում ամեն մի մարդ ունի իր աշխարում ամենակաևոր բանը,բայց իմ համար ամենակարևոր բանը լիովին ուրիշ բան է, և ուրիշ իմաստ ունի:Իսկ իմ համար ամենակարևոր բանը ընտանիքն է և ընկերները,ընտանիքը ինձ համար կարևոր է ,որովհետև առանձ ընտանիքի դու միայնակ կլինես և չես ծնվի,իսկ ընկերությունը ինձ համար կարևոր է ,որովհետև եթե դու ընկեր չունենաս մանկություն չես ունենա և եթե ինչ որ մի վատ բան լինի քո հետ քո ընկերները քեզ կօգնեն: Այսքանն էր իմ աշխարի ամենակարևվոր բաները:  

September 25

Անհատական պլան

Անուն, ազգանուն` Նատալի Սահրադյան

Դասարան` 5.1

Ընտրությամբ գործունեություն` երեքշաբթի` Առողջ սնունդ

Հինգշաբթի` Հայրենագիտություն

Լրացուցիչ խմբակ` ոչ

Երկարօրյայի ծառայություն
`Չեմ օգտվում

Երթուղային ծառայություն`
Չկա

September 5

Հայաստանի ՀՀ


Վրաստան-մայրաքաղաք Թիբլիս
Ադրբեջան-մայրաքաղաք բաքու
Իրան- մայրաքաղաք Թեհրան
Թուրքյա- մայրաքազաք Անկարա

Մարզը Մարզկենտրոնը
ԱրագածոտնԱշտարակ
ԱրարատԱրտաշատ 
ԱրմավիրԱրմավիր
ԳեղարքունիքԳավառ
ԼոռիՎանաձոր
ԿոտայքՀրազդան 
ՇիրակԳյումրի
ՍյունիքԿապան 
Վայոց ձորԵղեգնաձոր 
ՏավուշԻջևան
May 31

Արաջին ջոկատի օրը

Բարև ես այս օր իմ ջոկատով խաղցել ենք ջրոցի ,հետո գնացինք փոխվելու և հաց ուտելու :Դրանից հետո գնացինք մայրենիի կաբինետ ,որ խաղեր խաղանք,մենք բաժանվեցինք խմբերի և խաղացինք երեք փուլանի խաղեր,որից հետո գնացինք մեր դքսարան և խաղացինք սեղանի խաղեր կամ գործնագործ:Այս օր այսքանը ցտեսություն:

October 31

Ազգային նվագարաներ

Փողային գործիքներ

Պկու


Պկուեղեգից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա մունդշտուկի փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ Այժմ, պկուն ունի 4 տարատեսակ, որոնք մեկը մյուսի հնչերանգային շարունակությունն են կազմում։ Պկուի ձայնածավալը մեծ է, մեծ օկտավայի մի-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը։

բլուլ


Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։ Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա։ Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում։
դուդուկ


Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։

շվի

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։

լարաին գոռծիքներ

քանոն

Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։

թառ

Թառ (պարսկերեն՝ تار — «լար», «թել» բառերից), պարսկական ծագումով լարավոր-կնտնտոցային նվագարան։ Տարածված է ՀայաստանումԱդրբեջանում [1]Հարավային Կովկասի երկրներում, ԻրանումԹուրքիայումԱֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։

«Թառ» բառարմատն ընկած է մի շարք այլ նվագարանների անվան հիմքում, ինչպես օրինակ dotār (دوتار, “երկու լար”), setār (سه‌تار, “երեք լար”), pančtār (پنجتار “հինգ լար”), և šaštār կամ šeštār (ششتار “վեց լար”):

Չնայած թառը վաղուց տարածաշրջանային նվագարան է, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչեց Ադրբեջանի ոչ նյութական մշակութային արժեք[2]։

քամանչա

Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է ՀայաստանումԻրանումՎրաստանումԱդրբեջանումՀունաստանումԴաղստանում և այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է։ Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք։
September 21

Երաժշտությունը իմ կյանքում

Իմ կարծիքով երաժշտությունը շատ կարևոր է բոլորի կյանքում: Ինձ համար շատ կարևոր է , որովհոտև ես հաճախում եմ գեղասահքի և ինձ համար հարկավոր է շատ գեղեցիկ երաժշտություն , որի տակ ես կկարողանամ գեղեցիկ պարել: Երաժշտությունն անհրաժեշտ է ,բոլոր մայրիկներին, որովհետև նրանք ունեն փոքրիկ երեխաներև պետք է իրենց բալիկներին քնացնել, կան շատ մարդ , ովքեր նվագում են երգեր: