May 22

Ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում
Հայ աստվածը Արամազն է,ես հիշում եմ նանե աստվածին,աստղիկը ,սաթենիկը:

2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Գառնի տաճարը:

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Հայկն էր:

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։
Իմ սիրելի առասպելը Շամիրամը ու Արա գեղեցիկը,առասպելից ամենա սիրած հերոսը Արա գեղեցիկն է:

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։
Վահագնը կայծակի աստվածն էր:

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։
Արա գեղեցիկը քաջ էր,միամիտ չեր և բարի էր:
Շամիրամը միամիտ էր, անխելք էր և սիրահարված էր:

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։
Արտաշիսյան էր,վանի թագավորություն

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Վան թագավորությունը,Արգիշտի առաջինը և մենուան:

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։
Մենուաի ջրանցքը և Շամիրամի ջրանցքը կառուցվել է մենուաի շնորհիվ:

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 
Արտավազդը և արտաշեսը:

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր:

May 15

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

May 15

Ուրվական դարձող Երևան

Ես կպատմեմ ձեզ Բանգլադեշ փողոցի մասին :Բանգլադեշ փողոցը շատ գեղեցիկ է ,կան լիքը ծառեր,գեղեցիկ ծաղիկներ ,եկեղեցի:Փողոցը ընդանրապես կեխտոտ չէ կան լիքը տներ շենքեր և այլն ծաղկի խանութ ,մսի խանութ :Այսպեսին է Բագլադեշ փողոցը:

Երկրորդ փողոց
Ես ձեզ կպատմեմ Արամի փողոցի մասին:Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով:

May 2

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

147258

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

8-Հայաստանն-ըստ-ՙԱշխարհացոյց՚-ի

Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:

Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:

May 2

Արտաշես և Սաթենիկ


Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն աստվածն էր վիշապաքաղ հովանավորում նրան: Այդ ժամանակ էլ Հայաստանի վրա հարձակվեցին հարևան Ալանաց երկրի զորքերը, ովքեր գրավել էին Վրաստանի մեծ մասը/Վրաց աշխարհ/ ու շարժվում էին դեպի հարավ

Թշնամու դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Հայոց և ալանների զորքերի կռվի ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա,խոստանում է որ դրանից հետո ալանները այլևս չեն հարձակվի Հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ բլրի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ բաց թողնի իր եղբորը, որպեսզի հավերժական թշնամանք չլինի այս ազգերի միջև ու արյուն չթափվի:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ արքայադստերը, սիրահարվում է և ցանկություն է ունենում ամուսնանալ նրա հետ: Իր դայակին ասում է, որ շատ լավ կլինի եթե ամուսնանա Սաթենիկի , համ էլ երկու երկրները կբարիշեն:

Մարդիկ են ուղարկում Ալլաների թագավորի մոտ, որ կնության առնեն աղջկան, բայց թագավորը մերժում է, ասելով, որ Արտաշեսը չունի այն բյուրավոր գանձերը, որ իր աղջկա դիմաց կարողանա տալ: Այդ ժամանակ էլ Արտաշեսը իր ձին հեծում է ու պարանը գցելով Սաթնիկի մեջքից, փախցնում է նրան ու բերում Հայող աշխարհ:

Մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում՝ մարգարիտներ են գլխին թափում։

Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ զավակներ:

April 11

Մենուայի ջրանցքի մասին

Մենուայի ջրանցք կամ Շամիրամի ջրանցք, կառուցել է Մենուա թագավորը՝ հավանաբար մ.թ.ա. IX դ. վերջ –  VIII դ. սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու նպատակով։ Երկարությունը 72 կմ է, լայնությունը՝ 4.5 մ, խորությունը՝ 1.5 մ։ Սկիզբ է առնում Հայոց ձոր գավառի Վերին Մժնկերտ գյուղի մոտից՝ Խոշաբ գետից 5 կմ հարավ գտնվող լեռան ստորոտից բխող բազմաթիվ ջրառատ աղբյուրներից։ Ջրանցքն անցնում է լեռների լանջերի ու փորված ժայռերի միջով։ Այն կառուցված է հսկայական քարերից և անցնում է 15-20 մ բարձրություն ունեցող լայն ու անշաղախ կիկլոպյան պատերի վրայով։ Ջրանցքն օգտագործվում է առ այսօր։

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։

April 3

Ծաղկազարդ

Երեկ Ծաղկազարդի տոնն էր; Ամեն տարի մենք ՝մեր ընտանիքով, այդ օրը գնում ենք եկեղեցի : Այս տարի մենք որոշեցինք գնալ Խոր Վիրապ եկեղեցի: Խոր Վիրապը Արտաշատի բլուրներից մեկի վրա է և շատ բարձր տեղում է: Մենք գեղեցիկ թագեր և ծաղիկներ գնեցինք , քանի որ այդ օրը եկեղեցին նշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ մենք հասանք սկսեց պատարագը, մենք լսեցինք , մոմ վառեցինք :Հետո իջանք այն զնդանը, որտեղ ինչպես ինձ պատմեցին Տրդատ – 3րդը նետել էր Գրիգոր Լուսավորչին և նա 14 տարի անցկացրել էր այնտեղ :

April 3

Ուսումնական գարուն

Ես գնացել էի Abu dhabi 7 օրով : Մենք գնացել էինք ծով, Անապատ ,Dubai:

Փաստեր Abu dhabi մասին:
1.Այն տեղ ընդանրապես աղբ չկա:
2.Այն տեղ ընդանրապես շուն չկա միայն կատու :
3.Մեր մոտ թագավորը նրանց մոտ շեիխը,շեիխը այն մարդն է ,որը այդ երկիրը հարստացրել է:
4.Այտեղ ընդանրապես կանայք չկաին եթե լինէրն ամենինչը փակած :
5.Այնտեղ բոլորը կանոնավոր են ,կռիվ չի լինում և շատ բարի են:




March 13

Առասպել Տորք Անգեղի մասին

Ազգային ավանդության համաձայն, Տորքը Հայոց նախարարություններից մեկի նախահայրն էր: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նա Հայկի սերնդից էր, Պասքամի զավակը և Հայկակի թոռը: Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ արտաքինով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են անվանել:

Նա ձեռքերով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց հետևից և առաջացած ալեկոծումից նավերը խորտակվել են կամ մղվել հեռուները: