November 20

Մաթեմատիկա

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։
P = 62
14 + 15 + 16 + 17 = 62

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։
P = 25
3 + 5 + 9 + 8 = 25

3․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 16 է։

4․Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
Պատ. 7 :
28 : 4 = 7

5․Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։
24 : 4 = 7
S = 6 x 6 = 36

6․Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու
կողմը։
Պատ.՝9

7․Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու 1 կողմը։
Պատ.՝6

8․Քառակուսու 3 կողմերի գումարը 21 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու մակերեսը։
Պատ.՝9

9․ Ուղղանկյան լայնությունը 5 սմ է, իսկ երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը։
P= 28

10․ Հաշվի՛ր 15սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու
մակերեսը։
P= 42
S = 165

November 20

Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

ՀԷՔԵԱԹՆԵՐ - «Երջանիկ Խրճիթը»-Ղազարոս Աղայան Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ  ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ...

1-ին մաս

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ
ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
    Զմրուխտյա – Վճիտ
    մացառների – Փշոտ թփաբույս:
    շավիղը – արահետ
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
    շավիղը – ուղի
    մանուկին – մանկիկ
    շքեղ – շլացուցիչ
    չքանում -անէանալ
    հարուստ -մեծատուն
  3. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։
    թևին տալ – Թռչել
    ներս ընկնել – իրեն ներս գցել մի տեղ
    լաց լինել – լալ
    թիկն տալ – Թիկնել
  4. Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  5. Բնութագրի՛ր տղային։
    խորամանկ , բարի , խեշճ :
  6. Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
    Պատմվացքի իմաստը այն է որ տղան գնում է ման գալու և իրան տեսնում է մի հատ հարուստ հայրիկ և վերցնում է և դարցնում իր երխան :
  7. Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
    Ոչ ՙորովհետև նրաք նրան շատ սիրում եին:
  8. Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։
    Որ եղնիկը ու տղան երկուսնել փաղչում էն: