April 25

-Լեզվական աշխատանք, թեմա՝ Կոչական 341-347

Կոչական

341. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:

Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Երբ հանում ես կոչականը լինում է, ով լսում է նրանց ես ասում ։

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու: Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել: Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ: Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն: Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ: Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Նախադասության ընդգծված բառերը կոչականներ են, կոչակաները դիմում են հատուկ մարդկանց։
Նախադասությունների կոչականի վրա դրված է շեշտ, իսկ իրենցից հետո ստորակետ։

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
Կոչական նշանակում է, ինվոր մեկին կոչել։

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Արման՝, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Վարդան, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Եվա:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Միա:
Գիտե՞ս, Գոռ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, Սուսան հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի: Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի: Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛: Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն փիլիսոփա: Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի: Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Ա նախադասության մեջ ասում է կոչականին, իսկ Բ նախադասության մեջ ասում է ինչպիսի կոչականին։

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը:

Օրինակ՝ Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: – Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
Իմաստու՛ն տղա քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Սիրուն՛իկ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:

Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, հոգատա՛ր նկարիչ:
Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, հովի՛վ.
Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, ընկերասե՛ր հովի՛վ.
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Գիտե՞ս, խելացի՛ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:

Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:
Իզուր չէիք եկել,չարաճճի՛ երեխաներ, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ կամակոր աղջիկ:

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով: Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:

Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից: Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից): Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով): Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:

April 25

Լեզվական աշխատանք, թեմա՝ բարդ նախադասություն 348-353

  1. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա: Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում:
    1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
    Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
    Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում: Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
    1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
    Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
    Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում, որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:

Ա շարքում պարզ ընդարձակ նախադասություններ են։
Իսկ Բ շարքում բարդ նախադասություններ։

  1. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

Ոչ չեմ կարող առանձ ստորոգյալ ավելացնել։
Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև սոված էին մնացել։
Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե մարդիկ խելացի լինեին։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն անձրև էր գալիս։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ այգիներերում մեծեր էին
Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ նույնիսկ բակում տոներ։
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ ուրախանար։

  1. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:
    Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
    Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը:
    Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
    Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
    Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը:
    Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:

Ա շարքում պարզ ընդարձակ նախադասություններ են։
Իսկ Բ շարքում բարդ նախադասություններ։

  1. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:
    Նախորդ վարժության Ա խմբում պարզ ընդարձակ նախադասություններ են, որովհետև սոտրոգյալը և ենթական մի հատ են: Բ խմբում բարդ նախադասություններ են, որովհետև սոտրոգյալը երկու հատ է:
  2. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:
    Նա ամեն առավոտ վազում է, որ հասցներ դպրոց գնար:
    Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի հասներ ընկերուհուն :
    Նա ամեն առավոտ վազում է, չնայած ,որ չեր ուշանում:
    Նա ամեն առավոտ վազում է, իսկ ընկերուհին քայլում է :
    Նա ամեն առավոտ չի վազում, այլ դանդաղ քայլում է։
    Որովհետև շաղկապը ուրիշ է։
  3. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:
    Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ խոզի բուդ ։
    Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի ուտի։
    Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև համով էր երեվում։
    Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը թանկ էր։
    Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ հավանեց
    Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ կարող էր գնել հեռուստացույց։
    Որովհետև շաղկապը ուրիշ է։
April 21

Ստեփան Զորյան․ Չալանկը

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էր Չալանկը ամռան օրերին տանջվում ճանճերից։
Որովհետև փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից։
2․ Փորձիր հիշել շան հետ կապված որևէ հետաքրքիր պատմություն և համառոտ գրել դա։
Իմ տատիկի տանը կար մի շատ գեղեցիկ շուն ։ Նա ամեն ամառ դուրս էր գալիս որսի , որպեսզի կատուներին բռնի։ Մենք այդ շանը շատ էինք սիրում բայց նա մեզ բան չեր ասում ։ Նա շատ էր սիրում ,որ մենք նրա հետ դուրս էինք գալիս ման գալու։ Նա դրսում ուներ մի ընկեր ,որը իհարկե շուն էր , նա սիրում էր նրա հետ խաղալ ,կռվել և հաչել իրար վրա և բոլոր երեխաներին վախեցնել 🐶:

3․ Բնութագրեք պատմվածքի շանը, խոսքը հիմնավորիր տեքստից հատվածներով։
Չալանիկը Շատ խելացի և բարի շուն էր։
Նա շատ էր սիրում իր տիրոջը։

4․ Տեքստից դուրս գրեք անձնանիշ և իրանիշ 5-ական գոյականներ, դրանք դրեք գործիական հոլովով։
Անձնանիշ — մարդ —մարդով, հայր — հորով, բարեկամ — բարեկամով ։
Իրանիշ Աչք— աչքով , ոտ — ոտքով , շուն —շնով , հորթ — հորթով, կով — կովով ։
5․ Տքստում գտեք 1-ին, 2-րդ և 3-րդ դեմքով գործածված եզակի թվով դերանուններ, դրանք դարձրեք հոգնակի։
Ես—մենք
Դու —դուք
Նա —նրանք

April 18

Ջաննի Ռոդարի։ Ջելսեմինոն խաբեբարների աշխարհում։ Մաս 2

Ես այսօր կարդացել եմ Ջաննի Ռոդարիի գիրքը և կպատմեմ նրա մասին:Հաջրդ օրը երբ նորից ուսուցիչը սկսեց անվանականչ և նորից հասավ Ջելսեմենոյի անվանը։
– Ներկա՝,- պատասխանեց մեր հերոսը և շուրջը նայեց հպարտ, որ դարձյալ դպրոցում է։Ապակիները, որոնք կաս ժամ առաջ էր դրել, նորից թափվեցին բակ։
— Տարորինակ բան է,— ասաց ուսուցիչը — դժբախտությունը պատահում է այն պահին, երբ հասնում եմ քո անվանը։Ամեն ինչ հասկանալի է, տղա՝ս․ դու չափազանց բարձր ձայն ունես քո ձայնից օդը տարուբերվում է։ Ջելսոմինոն, կարմրելով ամոթից և հուզմունքից փորձեց առարկել։

April 17

Լեզվական աշխատանք, թեմա՝ Նախադասություն 338-341

  1. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող բառեր գրելով կետերի փոխարեն:
    Ո՛չ թռչունները, ո՛չ նապաստակները, ո՛չ էլ գայլերը չեն խաբի աղվեսին, նա բոլորից էլ խորամանկ է: (ինչե՞րը) Պայուսակները ,մեքենաները, հագուստները ու ջրերը վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը) Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց տերևներով, ծաղիկներով և ջրերով: (ինչերո՞վ)

Դպրոցում,բակում կամ տանը պետք է փնտրեք: (որտե՞ղ)

Ոստիկանները,ծովահենները ու ես պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)
  1. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:
    Օրինակ՝
    Նա շատ է ճամփորդել: (ինչո՞վ) – Նա գնացքով, նավով ու օդանավով շատ է ճամփորդել:
    Օդում տեսավ ամպեր , ինքնաթիռներ ու աստղեր։ (ինչե՞ր)
    Բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ կան անտառում ,բակում։ (որտե՞ղ)
    Հինգ րոպե առաջ դուրս եկան տատիները ։ (ովքե՞ր)
    Վաղուց դեղին են տերևները։ (ինչե՞րը)
  2. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:
    Այդ անգամ բազմաթիվ երեխաներ թատրոնին ու ներկայացմանը (ինչի՞ն) ներկա եղան:
    Փորձարարը երեղաներին և մեծերին (ո՞ւմ) խնդրեց, որ մոտենան:
    Ոսկեգույն ու գունավոր (Ինչպիսի՞) մետաղը ինձ շատ էր զարմացրել:
    Մաթեմատիկան դժվար ու խելքով (ինչպիսի՞) գիտություն է:
    Առավոտյան և երեկոյան (Ե՞րբ) հանդիպում եմ նրան ու ինձ հետաքրքրող հարցեր տալիս:
    Բակում և դպրոցում (Որտե՞ղ) ես շատ բան իմացա դրանց մասին:

    341․ Կանաչով նշիր ենթական, դեղինով ստորոգյալը, առանձնացրու ենթակային լրացնող
    բառերը և ստորոգյալին լրացնող բառերը։

    Հեռավոր անտառում ապրում էր մի ծար կախարդ։
    Երգի հնչյունները հասնում էին մինչև փողոցի վերջի տներին։
    Լուսաբացին զինվորների խումբը մոտեցավ լքված քաղաքի դարբասներին։
    Շոգից ծաղիկների տերևները թոշնել էին։