April 5

Ծաղկազարդ

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով,Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։

Գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն:

March 15

Շոկոլադի պատություն

«Շոկոլադ» բառը շատերի մոտ ասոցացվում է համեղ սալիկի, անուշաբույր կոնֆետների տուփի և նմանատիպ այլ քաղցրավենիքի հետ:Սակայն շոկոլադի ստեղծման պատմությունը վկայում է, որ այն դարեր շարունակ մատուցվել է որպես խմիչք և ամենևին էլ քաղցր չի եղել:

January 10

Ամանորյա նվերներ

Իմ Նոր Տարին անցավ շատ լավ։ Ես ու իմ քույրիկը գնացինք քնելու։ Առավոտյան գնացինք նվերները նայելու։ Ինձ համար Ձմեռ պապին բերել էր պայուսակ, օբոդոկ (ободок), օծանելիք և լիքը այլ բաներ։ Մենք շատ-շատ գեղեցիկ տոնածառ էինք զարդարել։ Իսկ դուք գիտե՞ք՝ իմ նվերները որտեղ էին։ Դուք կասեք, որ տոնածառին տակ, բայց ոչ, նվերները դրված էին իմ անկողնու տակ։ Այսպես է անցել իմ Նոր տարին։

December 21

Ամանորն այլ երկրներում

Ֆինլանդիա

Ֆինլանդացիների համար Սուրբ Ծնունդը համարվում է ամենակարևոր տոներից մեկը։ Ամանորի գիշերը Ձմեռ պապի հայրենիքում կատարվում են գուշակություններ մեղրամոմի միջոցով։ Սկզբում տալիս են հարցը, այնուհետև հալված մոմը լցնում են ջրի մեջ ու վերլուծում ստացված պատկերը։ Դրան հաջորդում է հյուրասիրությունը, որտեղ կարևոր է հատկապես սալորի կիսելն ու բրնձով քաղցր շիլան։ Եվ, իհարկե, ինչ Նոր տարի առանց Ձմեռ պապի։

Իտալիա

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Իտալիայում Նոր տարին նշում են հնից ազատվելու սկզբունքով։ Այս ավանդույթը դեռ շարունակվում է։ Դեկտեմբերի 31-ին բնակիչները պատուհաններից դուրս են նետում անպետք ու հին իրերը՝ հույս ունենալով դրանք փոխարինել նորերով ու պետքականներով։

October 19

Տիեզերական մարմիններ

Աստղերը փայլուն են: Աստղերը ավելի հեռու են քան Արևը: Նրանք լինում են տարբեր գույների՝ կարմիր, կապույտ և դեղնագազարագույն: Կան մեծ աստեր, որոնք պայթում են և նրանցից առաջանում են նոր աստղեր:

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են:

Լուսնի վրա կան լեռներ: Լուսնի վրա կան նաև փոսեր, որոնք երևում են սև փոսեր:


Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, մթնում է: