January 25

Օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի 3-րդ շաբաթվա 4-րդ օրն է:Մենք այսօր գնացինք դպրոց մեզ ասել էին լեգո բերեք,փազլ,սեղանի խաղեր և այլն:Մենք սկսեցինք խաղալ այդ խաղերով ով ինչ ուզեց դա սկսեց խաղալ:Ես, Շուշանը, Միան և Մանեն հավաքում էինք փազլ: Այդ փազլը 200 մասանի էր ,նրա վրա պատկերված էր սառցե սրտի միջի նկարը: Ավարտեցինք փազլ հավաքելը և գնացինք բակ ձնագնդի խաղալու ,ով ինչ ուզում էր անում էր ,մեկը ձնեմարդ էր պատրաստում ձյունից,մեկը ձնագնդի էր խաղում,բայց ես հավաքում էի ամենամեծ ձնագնդիկը և ինձ մոտ ստացվեց:Լավ խաղալուց հետո գնացինք դպրոց և սկսեցինք տաքանալ,իսկ ով չոր էր և չէր գրել իր երեկվա պատումը սկսեց գրել պատումները :Այսքանով ավարտվեց մեր օրը ցտեսություն:

January 25

Օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի 3-րդ շաբաթվա 3-րդ օրն է:Մենք այսօր եկանք դպրոց ,այսօր գնացինք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, երբ հասանք այնտեղ վերցրեցին իրենց չմուշքները և մենք 12:30 մտանք սահելու: Քանի որ ես լավ սահել գիտեմ ես բոլորին օգնում էի որ նրանք կարողանաին սահել :Մենք սահեցինք, նկարվեցինք ,լավ ժամանակ անցկացրեցինք և մենք նույնիսկ չնկատեցինք ինչքան շուտ անցավ ժամանակը և մենք դուրս եկանք սահադաշտից ,հանձնեցինք չմուշքները,միայն ես չհանձնեցի ,որովհետև ես իմ չմուշքներով էի :Դրանից հետո բոլորը գնացին դպրոց իսկ ես մնացի այնտեղ ,որ նորից մտնեմ սահադաշտ, բայց այս անգամ իմ պարապմունքին:Այսքանով ավարտվեց մեր օրը կտեսնվենք վաղը:

May be an image of 2 people and people skating
May be an image of 9 people and people skating

January 23

Օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի 3-րդ շաբաթվա 2-րդ օրն է:Մենք այսօր եկանք դպրոց ընդանուր պարապմունք արեցինք և քայլելով գնացինք Հյուսիսային դպրոց:Այնտեղ կավից պատրաստել ենք դաղդղաններ,իսկ այսօր ներկեցինք դրանք: Ներկելուց հետո քայլելով գնացինք մեր դպրոց միքիչ ընդմիջում արեցինք և ընկեր Աչերի հետ սկսեցինք սովորել բաժակով երգ:Սովորելուց հետո մնացել էր կես ժամ դրա համար մեզ տվեցին ազատ ժամ,մենք խաղացինք լրտես և միքիչ խաղացինք մաֆիա:Մեր ժամանակը անցավ շատ արագ և հետաքրքիր,մենք լավ խաղալուց հետո հավաքեցինք դասարանը և գնացինք տուն:Այսօր մեր դպրոցի օրը անցավ այսպես կտեսնվենք վաղը ցտեցություն:

January 22

Օրվա ամփոփում

Այսօր 10-րդ օրն է:Մենք այսօր գնացինք դպրոց բոլորը եկան և սկսեցինք կարդալ <<Վիշապին հաղթող>> հեքիաթը ,մեկ ժամ կարդալուց հետո հոլերը բերեցին և մենք սկսեցինք հոլ պտտել, ես առաջին անգամ էի հոլ պտտում և չգիտէի թէ ոնց են պտտացնում, ինձ օգնեցին և ես սովորեցի հոլ պտտել: Երկար ժամանակ անցավ և մենք միքիչ ընդմիջում արեցինք և բարձրացանք վերնատուն սովորեցինք պարել փափուռի պարը:Հետո գնացինք ընկեր Արևիկի մոտ և խոսացինք ընկերության մասին ,մեզ ընկեր Արևիկը տվեց թղթեր և մենք պետք է նրանց վրա գրեինք մեր կարծիքով ընկերոջ ամենակարևոր հատկություները, բոլորով գրեցինք և սկսեցինք քննարկել մեր գրածները :Քննարկելուց հետո նայեցինք մուլտֆիլմ որը մի ոզնիի մասին էր, նա ընդանրապես չուներ ընկերներ պաճառն այն էր, որ նրա կողքին չէին կարողանում մնայն ,որովհետև նա ծակում էր ,բայց վերջում նրա ծննդյան տարեդարձի ժամանակ նրա ընկերները նրան նվիրեցին նվեր, որը պարզվեց, որ բամբակ էր նրանք վերցրեցին բամբակը և նրա ծակող փշերին ամրացրեցին և գրկեցին նրան ,այդքանով ավարտվեց այդ մուլտֆիլմը:Դրանից հետո մեր դպրոցը ավարտվեց և մենք գնացինք տուն:

January 19

Օրվա ամփոփում

Այսօր 9-րդ օրն է ,մենք եկանք դպրոց միքիչ հետո Ընկեր Աչերի հետ գնացինք Ռուսերենի դասարան և սովորեցինք Ֆորշի <<Երևանը մենք ենք>> երգը :

Երբ սովորեցինք բարձրացանք վերնատուն երգեցինք և պարեցինք մեր այս օրվա մեդիա ուրբաթի երգը ու պարը : Պարելուց և երգելուց հետո իջանք ներքև ու միքիչ հաց կերանք,իսկ հետո միքիչ հանգստացանք խաղեր խաղացինք և վերջապես գնացինք մեր մեդիա ուրբաթին ,այնտեղ երգեցինք պարեցինք և գնացինք դպրոց այնտեղից էլ տուն:Այսօր այսքանը ցտեսություն:

January 18

Օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի 8-րդ օրն է:Մենք այսօր ճամփորդեցինք դեպի Սևանաբերդ :Մենք եկանք դպրոց ժամը 10:00-ին,իսկ շարժվեցինք դեպի Սևանաբերդ ժամը 10:30: Սևանաբերդ հասնելուն պես բոլորով շատ էինք ուրախացել երբ ձյուն էինք տեսել,մեքենայից դուրս եկանք և գնացինք այնտեղ որտեղից պետք է սղաինք այդ կլոր փուչիկների վրայով,ձյունը այնտեղ շատ բարձր էր և հասնում էր մինչև ծունկ, այնտեղ այդքան ճանապարհը մինչև անցանք բոլորըս շատ էինք հոգնել,բայց հետո երբ հասանք սղացինք փուչիկների վրայով շատ հավես էր:Երբ ես և իմ ընկերուհի Շուշանը չորս անգամ սղացինք իրար հետ շատ էինք հոգնել և որոշեցինք ,որ պետք է միքիչ հանգստանանք, մենք բարձրացանք այդ լեռի գագաթին և ինչքան վերև էինք բարձրանում այդքան շատ էր այնտեղ ձյունը :Մենք միքիչ հանգստացանք և սկսեցինք ձնագնդի խաղալ: Միքիչ խաղացինք և արդեն պետք է գնաինք, մենք սկսեցինք իջնել այդ բարձր լեռը երբ հասանք ներքև բոլորս շատ քաղցած էինք միքիչ հաց կերանք և գնացինք դպրոց ,մեր ժամանակը շատ արագ և հավես անցավ ,այսօր այսքանը կտեսնվենք վաղը:

May be an image of 10 people and people skiing
May be an image of 12 people and ski slope
January 16

Օրվա ամփոփում

Այսօր 7-րդ օրն է մեր ճամբարում :Մենք այսօր եկանք դպրոց ընդմիջում արեցինք ,իսկ հետո գնացինք փոքրերին սովորացրեցինք էջմիածին պարը:Հետո իջանք և միքիչ ընդմիջում արեցինք,այդ ընդացքում ,ով ուզում էր խաղում էր դրոշներ խաղը,ով ուզում էր UNO էր խաղում,իսկ ով ուզում էր հոլ էր պտտացնում:Միքիչ անց մեզ համար 4-րդ դասարանցիները պատրաստել էին հանդես ,մենք բարձրացանք վերնատուն և դիտեցինք իրանց:Այնտեղ երեխաներ կայն ովքեր պատրաստել էին առանձին համարներ,մեկը կիթառ էր նվագում ,մեկը դաշնամուր և այլն:Լավ ժամանակ անցկացնելուց հետո իջանք ներքև, գնացինք բակ և խաղացինք ֆրիզբի, հետո գնացինք տուն:Այս օրը անցավ այսպես կտեսնվենք վաղը:

January 26

Ձմեռաին ճամբորդություն

մենք ընկեր Անուշի հետ կարել ենքզարդեր,

քոլեջի սովորորողները սովորողսովորեցնող նախագծով այցելել են մեզ և սովորեցրել են canva ծրագիրով լոգո սարգել.մեր ջոկատը երորդ դասարանցիներին սորեցրել ենք quizz ծրագրով աշխատել.

մենք պատրաստել ենք հայկական ավանդական գաթա ընկեր Աննաի հետ.Ընկեր Սոնան մեզ սովորացրեց  հոլ պտըտել.նայև մենք սովորացրել ենք 2 րդ և 3րդ դասարանցիներին հոլ պտըտել և թաշկինակ խաղալ.