January 22

Օրվա ամփոփում

Այսօր 10-րդ օրն է:Մենք այսօր գնացինք դպրոց բոլորը եկան և սկսեցինք կարդալ <<Վիշապին հաղթող>> հեքիաթը ,մեկ ժամ կարդալուց հետո հոլերը բերեցին և մենք սկսեցինք հոլ պտտել, ես առաջին անգամ էի հոլ պտտում և չգիտէի թէ ոնց են պտտացնում, ինձ օգնեցին և ես սովորեցի հոլ պտտել: Երկար ժամանակ անցավ և մենք միքիչ ընդմիջում արեցինք և բարձրացանք վերնատուն սովորեցինք պարել փափուռի պարը:Հետո գնացինք ընկեր Արևիկի մոտ և խոսացինք ընկերության մասին ,մեզ ընկեր Արևիկը տվեց թղթեր և մենք պետք է նրանց վրա գրեինք մեր կարծիքով ընկերոջ ամենակարևոր հատկություները, բոլորով գրեցինք և սկսեցինք քննարկել մեր գրածները :Քննարկելուց հետո նայեցինք մուլտֆիլմ որը մի ոզնիի մասին էր, նա ընդանրապես չուներ ընկերներ պաճառն այն էր, որ նրա կողքին չէին կարողանում մնայն ,որովհետև նա ծակում էր ,բայց վերջում նրա ծննդյան տարեդարձի ժամանակ նրա ընկերները նրան նվիրեցին նվեր, որը պարզվեց, որ բամբակ էր նրանք վերցրեցին բամբակը և նրա ծակող փշերին ամրացրեցին և գրկեցին նրան ,այդքանով ավարտվեց այդ մուլտֆիլմը:Դրանից հետո մեր դպրոցը ավարտվեց և մենք գնացինք տուն:


Posted January 22, 2024 by natalisahradyan in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*