April 25

-Լեզվական աշխատանք, թեմա՝ Կոչական 341-347

Կոչական

341. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:

Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Երբ հանում ես կոչականը լինում է, ով լսում է նրանց ես ասում ։

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու: Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել: Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ: Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն: Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ: Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Նախադասության ընդգծված բառերը կոչականներ են, կոչակաները դիմում են հատուկ մարդկանց։
Նախադասությունների կոչականի վրա դրված է շեշտ, իսկ իրենցից հետո ստորակետ։

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
Կոչական նշանակում է, ինվոր մեկին կոչել։

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Արման՝, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Վարդան, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Եվա:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Միա:
Գիտե՞ս, Գոռ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, Սուսան հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի: Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի: Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛: Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն փիլիսոփա: Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի: Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Ա նախադասության մեջ ասում է կոչականին, իսկ Բ նախադասության մեջ ասում է ինչպիսի կոչականին։

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը:

Օրինակ՝ Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: – Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
Իմաստու՛ն տղա քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Սիրուն՛իկ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:

Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, հոգատա՛ր նկարիչ:
Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, հովի՛վ.
Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, ընկերասե՛ր հովի՛վ.
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Գիտե՞ս, խելացի՛ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:

Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:
Իզուր չէիք եկել,չարաճճի՛ երեխաներ, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ կամակոր աղջիկ:

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով: Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:

Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից: Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից): Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով): Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:


Posted April 25, 2024 by natalisahradyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*