March 29

Հ․Թումանյան

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Առաջադրանքներ

1․ Բանաստեղծության միջից դուրս գրեք տրական հոլովով դրված 5 և բացառական հոլովով դրված 1 բառաձև։
Տրական-Ավազին ,երգին, գլխին,աղմուկին ,բերնին։
Բացառական -ժայռից
2․ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»։
Բանասստեղծությունը կոչվում է Համերգ, որովհետև ծառերը և գետակը խշխշում էին և ստացվում էր երաժշտություն։
3․ Ըստ քեզ հեղինակն ինչո՞ւ է վտակին համեմատում մանուկի հետ, իսկ անտառին՝ ծերունու։
Ես կարծում եմ ,որ հեղինակը անվանում է վտակին մանուկի հետ,իսկ անտառը ծերունու հետ ,որովհետև վտակը մանուկի նման բարձր ձայնունի ,իսկ տատիկը անտառի նման ցածր ձայն ունի։
4․ Ըստ հեղինակի ինչպիսին է ժայռը, փորձեք ինքներդ ժայռին նարագրել։

Ըստ հեղինակի ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի ետևից ընկած՝ լսում է նրան։Այս բանաստեղծության ժայռը կազմված է քարերից մի բարձր բլուր է որի վրայով ներքև է թափվում աշխուժ վտակը։
5․ Գրեք ստեղծագործական աշխատանք՝ «Ես և բնությունը» վերնագրով։ 


Posted March 29, 2024 by natalisahradyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*