May 2

Մաթեմաիկա հաշվտվություն

Երկրորդ մակարդակ

Ամենահեշտը՝
9. Հայկը ունի 7 միանման լուցկու հատիկ, Արմենը՝ 6, Աննան՝ 5, Սյունեն՝ 4: Նրանցից ո՞վ իր ունեցած  լուցկու բոլոր հատիկներով չի կարող կառուցել եռանկյուն (լուցկու հատիկները չի կարելի կոտրել):

Ամենադժվարը՝
8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։

Ամենահետաքրքիրը՝

7. Տիգրանի ծննդյան տորթը 900 գրամ էր: Մայրիկը այն բաժանեց Տիգրանի և 3 ընկերների միջև: Ամենամեծ կտորի զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին: Գտեք ամենամեծ կտորի զանգվածը։

Առաջին մակարդակ

Ամենահեշտը՝
9. Արեգը մուտքագրեց «սեբաստացի» բառը: Նա իրարից տարբեր տառերը տարբեր գույնով ներկեց, իսկ նույն տառերը` նույն գույնով: Քանի՞ գույն օգտագործեց Արեգը:

Ամենադժվարը՝
4. Պահարանում կա 44 խաղալիք։ Դրանցից 15-ը գնդակ են։ Կարմիր օղակները 3-ով շատ են գնդակներից։ Մնացածը դեղին օղակներ են։ Քանի՞ դեղին օղակ կա պահարանում։ 

Ամենահետաքրքիրը՝
7. Աղջիկները որոշեցին մեդիաբացիկներ պատրաստել: Քանի՞ բացիկ է անհրաժեշտ պատրաստել, որպեսզի Արիանան, Նարեն, Լիլին ու Մերին շնորհավորեն միմյանց  տոնը:

May 2

Մայրենիի ստուգատես1

  • Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
    Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Ամաչկոտ գլուխ,հուզված կրիա,հոգնած ժամացույց,լուսավոր աթոռ,ճաշոտ արջուկ,քաղցր նապաստակ:

Հուզված կրիա
Մի օր կրիան կամանց-կամանց ման էր գալիս իր ակվարյումի մեջ :Նա ապրում էր Վարդանի տանը:Կրիաի ակվարյումը դրված էր լուսավոր աթոռի վրա :Կրիան տեսավ ,որ ժամացույցը շատ հոգնած էր և միքիչ հետո ժամացույցը ընկավ հատակին: Կրիան հուզվեց և փախավ տնից: Նա կամաց գնաց և տեսավ մի մարդ ,նրա գլուխը այնքան կարմիր էր ինչպես լոլիկը, դա տեսնելով կրիան շատ հուզվեց և ամաչկոտ գլուխը մցնելով պատյանի մեջ փախավ : Հետո նա ճանապարհին տեսավ երեխա, ում ձեռքին քաղցր նապաստակ էր: Կրիան գիտեր դա իսկական էր ,նա նորից հուզվեց , բայց չգիտեր ,որ դա պատրաստված էր շոկոլադից:

Վարդանը և իր հայրիկը պատրաստում էին ժամացույցը և հանկարծ նկատեցին ,որ կրիան չկա ,Վարդանը սկսեց լաց լինել և հայրիկը ասաց:

-Մի լացիր մենք հիմա կգնանք նրան ման գալու միևնույն է նա շատ հեռու չի կարող գնալ : Նրանք գնացին երկար փնտրելուց հետո 1 ժամ անց ետ եկան և տեսան,որ կրիան հուզված սպասում էր նրանց տանը:


May 2

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

147258

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

8-Հայաստանն-ըստ-ՙԱշխարհացոյց՚-ի

Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:

Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:

May 2

Արտաշես և Սաթենիկ


Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն աստվածն էր վիշապաքաղ հովանավորում նրան: Այդ ժամանակ էլ Հայաստանի վրա հարձակվեցին հարևան Ալանաց երկրի զորքերը, ովքեր գրավել էին Վրաստանի մեծ մասը/Վրաց աշխարհ/ ու շարժվում էին դեպի հարավ

Թշնամու դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Հայոց և ալանների զորքերի կռվի ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա,խոստանում է որ դրանից հետո ալանները այլևս չեն հարձակվի Հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ բլրի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ բաց թողնի իր եղբորը, որպեսզի հավերժական թշնամանք չլինի այս ազգերի միջև ու արյուն չթափվի:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ արքայադստերը, սիրահարվում է և ցանկություն է ունենում ամուսնանալ նրա հետ: Իր դայակին ասում է, որ շատ լավ կլինի եթե ամուսնանա Սաթենիկի , համ էլ երկու երկրները կբարիշեն:

Մարդիկ են ուղարկում Ալլաների թագավորի մոտ, որ կնության առնեն աղջկան, բայց թագավորը մերժում է, ասելով, որ Արտաշեսը չունի այն բյուրավոր գանձերը, որ իր աղջկա դիմաց կարողանա տալ: Այդ ժամանակ էլ Արտաշեսը իր ձին հեծում է ու պարանը գցելով Սաթնիկի մեջքից, փախցնում է նրան ու բերում Հայող աշխարհ:

Մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում՝ մարգարիտներ են գլխին թափում։

Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ զավակներ: