December 11

Սասունցի Դավիթ 24

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառեր բացատրեք բառարանի օգնությամբ և սովորեք։
    ասպանդակ-ասպանդակի ձևով փոքրիկ ոսկոր:
    հորում-հորվելը
    տըմարդի-Ապերախտ, երախտամոռ:
    նենգ-Չար՝ խարդախ բնավորություն ունեցող:
    գուրզն- Երկաթագամ մեծ գլխով ծանր ու կարճ գավազան:
    մըկունդը-Մեծ գեղարդ, նիզակ:
    ժաժք -Երկրաշարժ
    Գուժեց- վատ լուր հաղորդել:
    գոռ- Ահեղ, ահավոր:
    հոր- Գետնի մեջ փորված փոս:
    վիհն-Առհասարակ՝ շատ խոր փոս՝ հոր:
    բաշխել- բաժանել
    ժանտ- Դաժան, անողոք, գութ՝ խիղճ չունեցող:
    գազ- Թիթեռնածաղիկների ընտանիքին պատկանող լեռնային փշոտ թուփ
  2. Մոխրագույնով նշված հատվածները շարադրեք ձեր բառերով։
    Ներքև Մըսրա զորքը չոքած,Ինչպես անծեր ծըփուն մի ծով։

    Օխտը գոմշի կաշի հագավ,
    Որ չըպատռի իրեն զոռից,
    Կանգնեց Օհան ամպի նըման
    Գոռաց Սասմա սարի ծերից:

    Յոթ Գոմշի հարդ մորթի հագավ,որ չքերձի իրեն ցավով,կանգնեց Օհան վստահ,գոռաց սասմա սարի գագաթից:

    Կըռիվ անենք, ասավ Մելիք,Իմն է միայն զարկն առաջին։— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,Գընաց, կեցավ դաշտի միջին։

    Կռիվ սկսենք , ասեց Մելիք,միայն թե առաջինը ես պետք է հարվածեմ։ Քոնն է, հարվածիր, կանչեց Դավիթը, գնաց, կանգնեց դաշտի մեջ։

    Չէ՛, ասացին, արնի ծարավ
    Հըսկաներն են իրար զարկում:

    Չէ, ասացին, արյունի ծարավ հսկաներն են իրար հարվածում:

    Երեք գիշեր ու երեք օր
    Փոշին կանգնեց ամպի նըման,
    Երեք գիշեր ու երեք օր
    Բոթը տըվին Դավթի մահվան։

    Երեք օր ու գիշեր ամպի նման փոշի կանգնեց, երեք օր ու գիշեր Դավթի մահվան գույժը տվեցին:
  3. Նարնջագույնով նշված բառերի արմատներից յուրաքանչյուրով կազմեք մեկական նոր բառ։
    Տիրամոր -Տիր(տեր)-ա-մոր(մայր)=Տիրուհի,Մայաթոռ:
    հորեղբայր- Հոր(Հայր)-եղբայր=Հորաքույր,Մորեղբայր:
    Աստվածածին-Աստված-ա-ծին(ծնվել)=աստվածաշունչ,ծննդավայր:
    հսկայական-հսկա-յ-ական=Հսկաներ,մեծական
    Հողագործ- հող-ա-գործ=Հողամաս,Մեծագործ
  4. Դուրս գրեք 6 բառ, որ գործողություն են ցույց տալիս և դրանց համար գրեք ձև ցույց տվող բառեր, օրինակ՝ վազել- արագ վազել։
    իջնել-Դանդաղ իջնել
    գնալ-տուն գնալ
    մտնել-դասարան մտնել
    շողալ-ուժեղ շողալ
    Խաղալ-Խաղեր խաղալ
    կանչել-ցածր կանչել
  5. Ինչպե՞ս Դավիթն ազատվեց փոսից, համառոտ պատմեք։
    Ձենով Օհանը բարձրացավ Սասմա սարի ծերին և գոռաց Դավթին։ Հեյ հեյ Դավիթ, ու՞ր ես, հիշիր աջ թևիդ խաչը, Տիրամոր անունը տուր ու դուրս արի հորից։ Դավիթը լսեց հորեղբոր ձայնը, տվեց Տիրամոր անունը զարկեց ջաղացքարին ու դուրս եկավ հորից։
  6. Ինչո՞ւ երկրորդ անգամ Դավիթը չնստեց Մելիքի հետ սեղան։
    Երկրորդ անգամ Դավիթը չնստեց Մելիքի հետ սեղան, որովհետև գիտեր, որ նենգ Մելիքը նորից կխաբի իրեն։
  7. Կարո՞ղ ես ներկայացնել, թե ի՞նչ օրենքներով էին կռվում Մելիքն ու Դավիթը։
    Դավիթը կռվում էր ազնվորեն, իսկ Մելիքը ուզում էր հաղթել խարդախությամբ։ Պետք էր երեք զարկ Մելիքը խփեր, իսկ երեքը՝ Դավիթը։ Մելիքը հարվածեց երեք անգամ, իսկ Դավիթը՝ մեկ։
  8. Քանի՞ զարկ զարկեց Դավիթը և ինչո՞ւ բոլոր զարկերը չկարողացավ հասցնել Մելիքին։
    Դավիթը զարկեց մեկ անգամ:Առաջին զարկը բախշեց Մելիքի մորը, երկրորդը՝ քրոջը։ Հարվածեց միայն երրորդը։