April 14

Ստեփան Զորյան․ Չալանկը

Առաջադրանքներ

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
ծուռումուռձու
ասֆալտապատերեխա
կավեոձ
արթունկաթ
կոտրվածտուն
Գյուրզանտղա
տխու՜րբաժակ
թույլլույս
բացկճեփ
արագդաշտ

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:
Ընտանի օձերը շատ խելացի են,նրանք երբեք չեն կծի իրանց տիրոջը ։

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Օձը կաթը թունավորում է ,որովհետև Վաչիկը օձի ձվերը վերցրել էր։
Օձը կաթը թափեց , որովհետև Վաչիկը վազելով ձուն դրեց տեղը և օձը արագ թունավոր կաթը թափեց։

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։
Ինձ ամենից շատը դուր եկավ այս հատվածը, որովհետև օձը այս հատվածում խնդրում է ,որ նրան տուն թողնեն և ամեն մեկ վարկյան հետո նորից սկսում էր թակել։

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։
6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Այս պատմվացքը սովորեցնում է ,որ կապ չունի ինչ կենդանի է դու պետք է սիրես նրան։

April 12

Լեզվական աշխատանք 308-316

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպեսոր ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

            Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց պատերը:
Արեգակը շիկացրեց:
Շիկացրեց։

            Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Տեղափոխեցին գետափ:
Տեղափոխեցին։
            Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:
Հռչակավոր ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:
            Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին մեծ գիտնականին։
Սերունդները հիշեցին գիտնականին։
Սերունդները հիշեցին։
Հիշեցին։
            Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը հնազանդորեն փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը 
փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը 
փռվեց ոտքերի առաջ:
Փռվեց ոտքերի առաջ:
Փռվեց։

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառոր նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար:Եկար:
            Մենք արդեն հուսահատ սպասում էինք:Սպասում էինք:
            Դուք պայմանը մոռացե՞լ էիք:Մոռացե՞լ էիք։
            Ի՜նչ լավ ժամանակ հասար:Հասար։
            Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց:
Խշշա։
            Նա քեզ կանչում է:
Կանչում է։
            Դու ինչո՞ւ չես լսում:

Չես լսում։

312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:
Ենթական ենթարկվում է ստորոգյալին։

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Ես գտա ստորոգյալի եզակի կամ հոգնակի լինելով։

            (Շունը, շները) հաչում են: — Շները հաչում են։
            (Մարդ, մարդիկ) անցավ: — Մարդ անցավ:
            (Մեքենան, մեքենաները) սլանում էր: — Մեքենան սլանում էր:
            (Ընկերդ, ընկերներդ) կանչեցի՞ն: — Ընկերներդ կանչեցի՞ն:

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին. կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:


Ես գտա ստորոգյալի եզակի կամ հոգնակի լինելով։

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            (Տղան) համարձակ առաջ եկավ: (Օրերն) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուններ): (Ոստիկանները) այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդիկ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուրը) երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոցը) դատարկ էր: Հավանաբար (մարդիկ) քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

Հոգնակի գրեցի այն դեպքում, երբ ենթական հոգնակի է։

            Փղի համար կնճիթր շատ կարևոր (է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ (է, են) լինում:

            Երբ փիղն ընկնում (է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (է, են) կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է, են) նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

April 12

Լեզվական աշխատանք 300-307

Նախադասության գլխավոր անդամներ

300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

            Ո՞վ ի՞նչ արեց: — Մայրիկը ճաշ եփեց։
            Ի՞նչը ի՞նչ եղավ: Աշտարակը փլվեց։
            Ովքե՞ր ի՞նչեն անում: — Աղջիկները պարում են։
            Ինչե՞րը ի՞նչ են լինում: — Ծաղիկները ծաղկում են։
            Ո՞վ ո՞վ է: — Պապիկը ճարտարապետ է։
            Ի՞նչը ինչպիսի՞ն է: — Արեգակը պայծառ է։

301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ով է գործողությունը կատարում։

            Գագիկը նորից մտախոհ նստեց:
            Միան բոլորից արագ է վազում:
            Ռիման խիստ ուսուցիչ է:
            Իննան իմ մոտ ընկերն է:
            Վիկան կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը կարմիր է:
            Ես գեղեցիկ եմ:
            Մտնողը ոստիկան է:
            Կաթիլը ներծծվում է:
            Ընկերս ուրախանում է:
            Եղանակը տաքանում է:
            Իմ ծննդավայրը գեղեցկանում է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր է:
            Անձրևը հորդ է:
            Դուք գեղեցիկ եք:
            Նա բարի է:
            Կինը երիտասարդ է:
            Երկինքը մաքուր է:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:

Տերևը դեղնած է:
Ես արագավազ եմ:
Մեր բակը գեղեցիկ է:
Ջրի թագավորությունը հեքիաթային է:
Արևը հսկա ջերմացնող է:
Այս տարին նահանջ է:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛րՍտացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

            Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:


Նկար – Նկարը տպավորիչ է։ Նկարը վաճառվեց։
թիթեռ – Թիթեռը նուրբ է։ Թիթեռը սատկեց։
անտառ – Անտառը կանաչ է։ Անտառը ծաղկեց։
քույր – Քույրը աշխույժ է։ Քույրը քնեց։
ճամփորդ – Ճամփորդը հոգնած է։ Ճամփորդը քայլեց։
Ստացված նախադասությունների մեջ ընդգծված բառերը ստորոգյալ են։

307. Փորձիր բացատրելթե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել նշանակում է հայտնել, տրամաբանորեն ինչոր բան վերագրել առարկայինառարկայի մասին եղածը հաստատել):

Տրված նախադասությունների մեջ ընդգծված բառերը առարկային վերագրում են տրամաբանորեն ինչոր բան։

            Վաղուց արդեն սարերը կանաչ են:
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
            Արագիլը հավատարիմ թռչուն է:
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

April 11

Ջաննի Ռոդարի

Ջելսոմինոն խաբեբաների աշխհարում

Ես այսօր կարդացել եմ այս գիրքը ,և կպատմեմ նրա մասին ։Երբ նրան խոսելիս լսում էի,

քիչ էր մնում խլանայի, թեև ականջներս կես կիլոգրամ բամբակ էի մտցրել։ Բանն այն է, որ Ջելսոմինոն զրնգուն ձայն ունի, և երբ նա նույնիսկ կիսաձայն էր խոսում , նրան լսում են անգամ ռեակտիվ ինքնաթիռների հազար մետր բարձրության վրա։ Հիմա նա ունի հնչեղ և գուցե մի քիչ պերճաշուք անուն, որը չարժե այստեղ նշել , որովհետև հազար անգամ հանդիպած կլինեք լրագրերում ։ Երբ դեռ փոքրիկ տղա էր, նրան կոչում էին Ջելսոմինո, այսինքն՝ հասմիկ։Երբ Ջելսոմինոն ծնվեց , բոլոր համագյուղացիները կեսգիշերին վեր թռան քնից՝ կարծելով , թե գործարանի շչակն է իրենց արդեն աշխատանքի կանչում։ Իրականում Ջելսոմինոն էր լալիս՝ փորձելով իր ձայնը, ինչպես անում են բոլոր նորածին մանուկները։ Նրա առաջին ճիչը լսվում էր ևառավոտյան ուղիղ ժամը յոթին՝ հենց այն ժամանակ , երբ մարդիկ ուզում էին արթնանալ, որ աշխատանքի գնային։ Երբ լրացավ Ջելսոմինոյի վեց տարին, նա դպրոց գնաց ։ Ներկա-բացակայի ժամանակ ուսուցիչը հասավ <<Ջ>> տառին և կարդաց նրա անունը․
-Ջելսոմի՛ նո։
-Ներկա , ուրախ պատասխանեց նոր աշակերտը։

April 10

Լեզվական աշխատանք, թեմա՝ Նախադասության երկրորդական անդամներ 323-333

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ես մյուս անթամներին կանվանեի ,ոչ գլխավոր անթամներ։

Ամենահին բառարանը Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում է:
Մոլորակի հազվադեպ հիվանդությունը է կոչվում ծիծաղի հիվանդություն:
Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։
Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն մշտապես է ելումուտ անում մարդու տուն։ Տանտերը սովորում է նրան և երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից։ Առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա։ Հետո տեսնում է վառվող վարագույրները։ Նա հասկանում է, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Օրինակ՝ Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ:-Կամաց շունը մտավ։
Սիրտը քար է:-Թշնամու սիրտը քար է։
Հայրն ընկեր է: -Բարի հայրը ընկեր է։
Երկիրը պտտվում է:-խոշոր երկիրը փտտվում է։

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

Մի ոհմակ է երևում:-Անտառում մի ոհմակ է երևում։
Ի՜նչ հանգիստ ես կանգնած:-Ինչ հանգիստ ես կանգնաց փողոցում։
Թռչունների մի երամ անցավ:- Թռչունների մի երամ անցավ երկնքում ։
Երամը թռավ, հեռացավ: -Երամը թռավ, հեռացավ դեպի տաք երկրներ։
Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել:-Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել դպրոցում։
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:-Հաջորդ օրը բոլորս գնալու էինք ավտոբուսով։

Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:-Այդ փոքրիկին կարելի է տեղավորել դպրոցում։

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Մարդն ամբողջ կյանքում Վարդուհուն սիրում է:
Առավոտյան անտառում որսորդները մարդկանց են գտել :
Հեռուներից վերադարձած մարդը կարոտով ընկերուհուն գրկեց:
Հանկարծ իր կողքին ոհմակ տեսավ:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Տատիկիս Մարգերը ջրվեցին:
Ընկերուհուս Քույրը երաժիշտ է:
Երեխաի Նկարն անհետացել էր:
Խորովածի Մոխիրը տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչ

և ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Քնելուց Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
Այսօր Իմ կարծիքն ասել եմ:
Երկու օր Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
Ծաղրածուն ելույթից հետո գլուխ տվեց ու հեռացավ:
Նավաստին երկար ժամանակ բաց ծով էր դուրս եկել:
Ծովն գիշերը արդեն փոթորկել էր:
Թռչունները վաղը չվելու էին:

April 9

Լեզվական աշխատանք, թեմա՝ Նախադասության գլխավոր անդամներ․ 317-322 

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառովորը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            Դու (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
            Բայց նա (ո՞վ) շուտով կհայտնվի:
            Ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի դու (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ           դառնալ:
            Դու (ո՞վ) է լինելու քո օգնականը:
            Դու(ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էիէինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներԻնչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:

Եթե ստորոգյալը և ենթական չլիներ նախադասությունը չեր կազմվի:
Մյուս անդամները կոչվում են երկրորդավոր:

320Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։


Աղջիկ – Աղջիկը ուտում է:
Ծառ – Ծառերը աճում են:
Բերան – Նա բերանը բացում է:
Արեգակ – Արեգակը թույլանում է:
Վարորդ – Վարորդը մեքենա է քշում:
Աշակերտ – Աշակերտը սովորում է:
Քամի – Քամի խշխշխում են:
Դանակ – Իմ ընկերը նոր դանակ է առնում:

April 5

Վախթանգ Անանյան․ Թուխիկը

Առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
Թուխ — Սևին տվող մուգ գույնի, մուգ գորշագույն, մուգ
Թանձր — Ոչ ջրիկ, պինդ, ոչ թափանցիկ, անթափանց
Վշտահար — տանջվող
Մոլոր — Ծուռ
Աճյուն — Մահացածի մարմին
2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Քաղաքում շատ էին խուսում Թուխիկի մասին։
3․ Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:

Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին: Բարակ անձրև էր տեղում: Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:
4․ Նկարագրիր Թուխիկին:
Թուխիկը թուխ փետուրներով ագռավ է։ Նա շատ էր սիրում էիր տիրոջը։
5․ Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
Իմ կարծիքով այս պատմվացքը իսկական չէ։
6․ Տեքստից դուրս գրիր 4-ական գոյական, ածական, բայ, դրանք դիր ուղիղ ձևով։

Երևան,Ագռավ, Բժիշկ, որսորդ։
Կոշտ, նշանավոր, թանձր, գորշ։
Նայել, ցրվել, կորցնել, ձայնել։