September 17

 Ճամփորդում ենք Հարթագյուղ

1. Գծել Երևան֊Հարթագյուղ քարտեզ  maps_ ով, տեղադրեք սքրին շոթը բլոգում

2. Գտնել, մշակել և բլոգում տեղադրել տեղեկություններ Լոռվա մասին( քիչ, մշակված, քոփի արած չտեսնեմ աշխատանք ուղարկեք)
Լոռի» անվանումն առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարում և կարող է փոխկապակցված լինել լոր թռչնի անվան հետ։ Այդ տարում Հայաստանի հյուսիսում կառավարած Դավիթ Ա Անհողին արքան Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում հիմնադրում է Լոռի կամ Լոռե բերդը, որը 1065 թվականին դառնում է Անիի Բագրատունյաց թագավորությունից անկախացած Տաշիր-Ձորագետի թագավորության քաղաքամայր-ոստանը։ Բերդի անունով թագավորությունը երբեմն անվանվում է նաև Լոռու թագավորություն։

3. Տեղեկություններ եք գտնում Հարթագյուղի մասին, Սուրբ Հովհաննես մատուռի մասին, մշակում, դնում բլոգում( կարող է լինել վիդեոհոլովակ, նկարներով)’
Հարթագյուղի մասին

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ Հետո մտել է Ղարաքիլիսայի գավառի մեջ։ Հետո՝ Լենինականի գավառի։ Գտնվում էր Փամբակի շրջանում։ 1937 թ. Սպիտակի շրջանի գյուղերից էր։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Սպիտակից և Գյումրիից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի, տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ) Ծաղկաբեր գյուղի վարչական տարածքում։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թ-ին։

4.Գրում եք` թե ճամփորդին ի՞նչ է անհրաժեշտ երկօրյա գիշերակացով ճամփորդության համար,  ինչպե՞ս եք նախապատրաստվում։
Մեզ անհրաժեշտ է ուսապարկ, տագ փոխնորդ հագուստ,գլխարկ գիշերազգեստը, ։ Մեզ հետ վերցնում ենք սնունդ և ջուր, ատամի խոզանակ, ատամի մածուկ, սրբիչ,անձեռոցիկներ,դեղատուփ ,արևապաշտպան քսուք և քնապարկ։


Posted September 17, 2023 by natalisahradyan in category Հայրենագիտություն 5

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*