April 9

Թեսթ 8

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, –  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 – Լավ, – ասում է թագավորը, – բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, – քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է դերձակը, – ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներին
կարճ
թախտին
մարտ
  

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
Կարուձև անող արհեստավոր:

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   –  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  –  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել –  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ հարցերի են պատասխանում տեքստում նշված բառերը, օրինակ՝ որսորդ- ո՞վ։
երկիր-ինչ
երկար-ինչպիսի
դերձակը-ով
ճամբորդը-ով

6.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Տես ̀  կհավանե՞ս:

7․Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա :

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

9.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

 Որ իրեն գեղեցիկ վերմակ կարեն:

10.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
Նա ասում էր ես կփորձեմ կարել ,իսկ հանկարծ չկարողանամ գլուխս կոտրեք:

11.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

12.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:
Ինձ այս հեքիաթի հերոսը նմանեցնում է չախ-չախ թագավորին:

13.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Ես նրան կտանեի ննջասենյակ այնդեղ նրան մի ամիս կպակեի:

14.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:
Կարմիր թագավորը և խելացի դերձակի արկածները