April 7

Թեսթ 3

1)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
1
10
2
20

2)Գտիր այն թիվը, որը պարունակում է 4 հազարյակ, 2 տասնյակ և 8 միավոր։
4208
4280
4028
4082

3)Գտիր ամենափոքր  քառանիշ և ամենամեծ եռանիշ թվերի տարբերությունը։
1000
1
999
111

4)Գտիր 8569 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։
9
69
569
96

5)Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 7865<7*651
8
7
9
1

6)Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․
85287, 75378, 6196,3692

2654,3785,7452,95026

2662,5969,3624,6875

74287,64362,2662,5193

7)Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 8կմ6մ5դմ-ը դեցիմետրերով։
8065
80605
80065
8650

8)Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 1/4 ժամը րոպեներով։
240ր
15ր
 45ր
56ր

9)Գտիր այն թիվը, որը 4-ի   յոթապատիկից մեծ է 3 անգամ։
12
84
 31
33

10)Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը՝ 16սմ։  Գտիր ուղղանկյան պարագիծը։
68սմ

11)Տրված թվերից հետո գրիր   ևս մեկ թիվ  ըստ  օրինաչափության։5,8,13,21,․․․
34

12)Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի   3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։
112

13)Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։  Գտիր  այդ թվերից ամենափոքրը։
100