April 3

Ոտքերի գանգատը

Գիտե՞ք՝ ոտքերներն էլ են գանգատվում, չե՞ք հավատում, դե լսեք :

Մի օր ես գնացի պարապմունքի և պարապեցի երեք ժամ, առանց հանգստանալու, հանկարծ լսեցի, որ իմ ոտքերը բողոքում էին:

Նրանք ասում էին.

-Մենք արդեն հոգնել ենք, ամեն օր մենք կապտում ենք և կարմրում, ամեն մի ցավ պետք է դիմանանք :
Մեկ էլ հայտնվեցին Վարդն ու Հրաչը: Չորսով սկսեցին բողոքել, թե ինչ մեղք են նրանք:

Նրանք ասում էին, որ ամեն ինչից ընկնում են՝ հեծանիվից, աստիճանից:

-Մենք հեռանում ենք,- հայտարարեցին ոտքերը:

March 17

Երևակայական շունը

Մի օր ես հեռուստացույց էի դիտում: Մեկ էլ գորգի տակից ձայներ լսեցի, մոտեցա և ինչ տեսնեմ, մի փոքր շնիկ ուզում է գորգի տակից դուրս գալ: Գնացի մոտիկ, շնիկն անհետացավ, կանչեցի՝ շնի՜կ, շնի՜կ, շնի՜կ: Մեկ էլ շնիկը հայտնվեց:

– Որտեղի՞ց ես մեր տուն մտել շնիկ-, ասացի ես:

-Ես վաղուց եմ ձեր տանը, պարզապես դուք ինձ չէիք նկատում, բայց մայրիկիդ չասես, որովհետև նա կարող է ինձ դուրս հանել,- ասաց նա:

– Լա՛վ,- պատասխանեցի ես:

Մենք սկսեցինք ընկերություն անել, և ես ամեն օր նրան հաց էի տալիս:

January 26

«Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան

Մենք գնացել էինք «Փոքրիկ Էյնշտեյն» թագարարան։ Մենք շատ հավես փորձեր ենք արել։

Դուք գիտե՞ք, որ մարդը կարող է իրեն բարձրացնել։ Նստում էինք աթոռին ու ճախարակի օգնությամբ մեզ վերև բարձրացնում։

Կարո՞ղ է բարձրացնել 32 կգ֊ոց ծանրություն։ Կասեք` ոչ։ Իսկ ես կասեմ, որ կարող է։

Ինձ ամենաշատը դուր եկավ, որ ձեռք էինք տալիս լիցքավորված գնդին և բիզ – բիզ էին կանգնում մեր մազերը։ Այսքանը 🙂ցտեսություն