December 8

Ամանորյա խնթիրներ

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 
    30 x 4 = 120
    120 – 30 = 90
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 
    1կգ + 500 գ+ 200 գ= 1կգ 700 գ
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 3, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:
    202 x 10 + 3 = 2023
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր
    500 + 150 = 650
    1300 +500 + 650 = 2450
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
    89 : 7 = 12 (մնացորթ)
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
    2800 : 7 = 400
    9 x 400 = 3600
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 2-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2022։
    2022
  8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
    100 – 6 = 94
    94 : 2 = 47աղջիկ
    47+ 6 = 53տղա
  9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
    1 ժամում պատրաստում է 10 նվեր:
    Այսինքն նա 180 նվերը պատրաստում է18 ժամում :
  10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։
    60 : 3 = 20
    նրանք զարդարում են 40 րոպեյում:
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։

1 հոգի տոնածառը զարդարումա 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 6հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։


Posted December 8, 2022 by natalisahradyan in category Մաթեմատիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*