Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցի մատերադարան
Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման
ամենակարևոր վայրերից մեկը»։
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան
Մեսրոպ Մաշտոցի համալսարան

Երևանի Մ.Մաշտոցի անվան համալսարանը հիմնադրվել է` 1990 թվականին (լիցենզիա-0,14 անժամկետ): 2002-2006 թթ. համալսարանը մասնակցել է ՀՀ-ում անցկացվող հավատարմագրման գործընթացին և հավատարմագրվել է :Հավատրմագրեր համար` Ուսումնական հաստատության շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ` իրավունք վերապահելով աշխատելու ՀՀ պետական և ոչ պետական կազմակերպություններում :
Մեսրոպ Մաշտուցի եկեղեցի

Մոսրոպ Մաշտոցի պողոտան
Մաշտոցի պողոտա, քաղաքային նշանակության փողոց[1] Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։