September 26

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:
    Սևուկ ամպեր վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար եկան։
    Ծագեց առավոտ
    Պաղեց, սառավ օդ։
  2. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է:
  3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան, կախ տվավ, փախ տվավ, քուն դրավ, վար եկան, շող կապեց:
    ցիր եկավ – ցրվեց
  4. Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:

September 26

հայաՅԱՍՏստանը մեր աչքերով

Հայաստանը իմ համար շատ գեղեցիկ է : Հայաստանը շատ փոքր երկիր էՙ բայց ունի շատ հին պատմական անցյալ, օրինակ եկեղեցիներ , սարեր, գետեր և լիքը ուրիշ հետաքրքիր բաներ: Բայց ինձ միայն դուր չի գալիս, որ մեր երկիրը պատերազմի մեջա: